Գործնական մասից բացի, մեր այցի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք նաև ծանոթանալ չինական մշակույթին, համտեսել չինական խոհանոցի յուրահատուկ ուտեստներ, այցելել քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Գուանջոուի կենտրոնական հրապարակը Huaceng Square, Յուէսյու այգին, Կանտոնի հեռուստաաշտարակը, որը Չինաստանի ամենաբարձր շինությունն է և բարձրությամբ երկրորդ աշտարակը աշխարհում (600մ), ինչպես նաև կկատարեք անմոռանալի գիշերային կրուիզ Մարգարտյա գետի վրա։ |