Շուկայի շրջանառությունը 2020-2021թ-ին կազմել է 384 մլրդ․ ռուբլի, իսկ 2021-2022-ին այս ցուցանիշը կրկնակի աճել է, հասնելով 717 մլրդ․ ռուբլու։
Տեղադրելով իր ապրանքներն Վայլդբերիզում՝ յուրաքանչյուր վաճառող հնարավորություն է ստանում ավելացնելու իր եկամուտը և զարգացնելու իր բիզնեսը։
Այնուամենայնիվ, պետք է միշտ հիշել, որ մրցակցությունը բարձր է, և դուք կարող եք առավելագույն շահույթ ստանալ՝ հասկանալով աշխատանքային ալգորիթմները և հետևելով շուկայի բոլոր կանոններին:
Եթե նախկինում գնորդները հիմնականում Wildberries-ում փնտրում էին՝ հագուստ, աքսեսուարներ, գաջեթներ, ապա այժմ ակտիվ վաճառք են գրանցում նաև այն ապրանքները, որոնք նախկինում մարդիկ սովորաբար գնում էին իրենց տան մոտակայքում գտնվող խանութներից, օրինակ՝ սնունդ կամ առաջին անհրաժեշտության պարագաներ։
11.02.2023