Ի՞նչ գործառույթներ է կատարում, միջինում որքա՞ն է կազմում աշխատավարձը, և վերջապես ինչպե՞ս դառնալ պահանջարկ ունեցող մասնագետ 2023 թվականին
• Wildberries Manager-ը մասնագետ է, ով կազմակերպում և վերահսկում է ապրանքների վաճառքի ողջ գործընթացը Wildberries-ի միջոցով:
Wildberries Manager-ի պարտականությունները թափուր աշխատատեղերից մեկի օրինակով.
• Վերլուծել ապրանքը գնորդի տեսանկյունից և առաջարկել քարտերը բարելավելու գաղափարներ • Մրցակիցների վերլուծություն • Հետևել ապրանքների տեսանելիությանը և բարելավել դիրքերը` հիմնական բանալի բառերի միջոցով • Պատասխանել հաճախորդների հարցերին և կարծիքներին • Աջակցել պատվերների հավաքագրմանը և փաթեթավորմանը • WB-ում անձնական էջի վարում • Նոր ապրանքային քարտերի ստեղծում՝ համաձայն կանոնակարգի • Աշխատել WB-ում անվճար և վճարովի խթանման գործիքների հետ • Վաճառքի վերլուծություն • Նախկինում տեղադրված տեղեկատվության ստուգում՝ սխալների շտկում, խմբագրում և բովանդակության մոդերացիա • Գնագոյացում • Փոխազդեցություն մարկետփլեյսի տեխնիկական աջակցության հետ
Ի՞նչ պետք է իմանա և կարողանա անել Wildberries մենեջերը՝
Ներկայացվող պահանջները՝
• Excel-ի իմացություն՝ բանաձևերի և առանցքային աղյուսակների հետ աշխատանք • Էլեկտրոնային առևտրի ընդհանուր սկզբունքների իմացություն • Էլեկտրոնային ֆայլերի և Google փաստաթղթերի հետ աշխատանք • Ուշադրություն, կարգապահություն, նախաձեռնողականություն և աշխատասիրություն • Մեծ քանակությամբ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն • Համակարգչային ընդհանուր գիտելիքներ
Wildberries մենեջերի պահանջարկը և աշխատավարձը
Այժմ ռուսական HH.ru կայքում ներկայացված է 5411 թափուր աշխատատեղ, որոնց թիվը օր օրի ավելանում է: Wildberries մենեջերի աշխատանքը հիմանկանում օնլայն է, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանից մասնագետներին աշխատել նաև ռուսական շուկայում:
Ռուսական շուկայում կարող եք աշխատել տանից 2 տարբերակով՝ Ֆրիլանս և ամբուղջ դրույք։
ֆրիլանսը այն աշխատանքն է, երբ վարում եք վաճառողների էջերը գործարքային տարբերակով, աշխատում եք տանից ազատ գրաֆիկով։
Մեկ Wildberries Seller-ը 1 ամսվա համար վճարում է միջինում 30.000-60.000 ռուբլի: Դուք կարող եք վարել 8-10 WB էջ:
Ամբողջ դրույքով աշխատելու դեպքում ունենում եք հստակ գրաֆիկ և ֆիքսված աշխատավարձ։ Աշխատանքը նույնպես կատարվում է տանից։
Հայաստանում Wildberries Manager մասնագետի պահանջված դառնալուն նպաստել է նաև այն, որ արդեն Հայաստանից WILDBERRIES-ի վաճառողները իրենց ապրանքները կարող են վաճառել ռուսական շուկայում և ուղարկել անմիջապես գնորդին Երևանի լոգիստիկ կենտրոնից` առանց Ռուսաստանում պահեստավորելու:
Հայաստանում մեկ Wildberries Seller-ը 1 ամսվա համար վճարում է միջինում 100.000-150.000 դրամ: Դուք կարող եք վարել 8-10 WB էջ:
Ինչպե՞ս դառնալ Wildberries Manager և որտե՞ղ սովորել
Ինքնուրույն ուսուցում․ YouTube-ում տարբեր տեսակի տեսանյութեր, գրքեր, ֆորումներ, ինքնուսույցներ և այլն: Առավելությունները՝ սեփական ժամանակի տնօրինում, մատչելիություն: Թերությունները՝ չկա հետևողականություն, ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ բավարար ջանքեր չգործադրեք սովորելու համար, ինչպես նաև ինքնուրույն ուսուցումը կարող է անարդյունավետ լինել, ձեռք բերված հմտությունները կարող են այլևս ակտուալ չլինել աշխատաշուկայում:
Օնլայն ուսուցում. Դասընթացը կարելի է անցնել ուսումնական հարթակներից մեկում։ Նման դասընթացները նախատեսված են հատուկ պատրաստվածություն չունեցող մարդկանց համար, ուստի դրանք հարմար կլինեն մարդկանց մեծամասնության համար: Սովորաբար օնլայն ուսուցման մեջ շեշտը դրվում է պրակտիկայի վրա՝ սա թույլ է տալիս արագ համալրել պորտֆոլիոն և ուսուցումից անմիջապես հետո հնարավորություն ունենալ աշխատանք գտնելու:
Ստորև ներկայացրել ենք Հայաստանի լավագույն դասընթացներից մեկը։
· Տևողությունը՝ 2 ամիս
· Օնլայն
· Պրակտիկ ուսուցում
Ինչ կսովորեք՝
• Ձևավորել վաճառողի պրոֆիլը • Ձևավորել ապրանքների քարտերը և օպտիմիզացնել դրանք առաջխաղացման համար • Հաշվարկել ակցիաների շահութաբերությունը և սահմանել զեղչեր • Ընտրել ապրանքներն ու ոլորտները, որոնք առավելագույն շահույթ կբերեն • Պատրաստել ապրանքները Wildberries առաքումների համար և աշխատել FBO և FBS սխեմաներին համաձայն • Վերլուծել վաճառքի հաշվետվությունները և բարելավել ցուցանիշերը • Հաշվարկել ապրանքի միավորը և գործարկման պլանը • Խթանել ապրանքները արտաքին և ներքին գովազդային գործիքների միջոցով • Կարգավորել խնդրահարույց իրավիճակները
Ծրագիր
Ծանոթանում ենք Wildberries-ի հետ Դուք կծանոթանաք առևտրային հարթակի առավելություններին ու թերություններին: Կուսումնասիրեք նրա լսարանը: Կհասկանաք, թե որ ապրանքները կարելի է վաճառել Wildberries-ում, որոնք՝ ոչ։
Գրանցվում ենք Wildberries-ում Դուք կհասկանաք, թե ինչպես կարող է վաճառողը գրանցվել Wildberries-ում և լրացնել ապրանքների քարտերը: Կուսումնասիրեք Wildberries-ի հանրային պայմանագիրը և կսովորեք, թե ինչպես շփվել կայքի աջակցության բաժնի հետ:
Վերլուծում ենք ապրանքները և ոլորտները Կսովորեք ապրանքների և առևտրի ոլորտների գնահատման հիմնական չափանիշները: Կծանոթանաք տարբեր վերլուծական ծրագրերի հետ: Կսովորեք ճիշտ վերլուծել մրցակիցներին և թիրախային լսարանին՝ նախքան ապրանքները վաճառքի հանելը:
Սովորում ենք հաշվարկել Unit Economics Դուք կուսումնասիրեք ծախսերի շղթան՝ ապրանքի միավորը հաշվարկելու համար: Կկարողանաք կազմել ֆինանսական պլան՝ նախքան նոր ապրանքի գործարկումը: Կհասկանաք, թե ինչպես փոխել գները, սահմանել զեղչեր և հաշվարկել ակցիաների շահութաբերությունը:
Պատրաստում ենք ապրանքների քարտերը առաջխաղացման համար Կիմանաք, թե ինչից է բաղկացած ապրանքի քարտը, և կսովորեք հավաքել սեմանտիկան՝ այն օպտիմալացնելու համար, կկարողանաք կազմել SEO-ով օպտիմալացված վերնագրեր և ապրանքի նկարագրություններ։ Կհասկանաք, ինչպես գրագետ պատասխանել արձագանքներին և աշխատել բացասական կարծիքների հետ։
Ստեղծում ենք ապրանքների քարտեր Կսովորեք լրացնել ապրանքների քարտերը, վերբեռնել լոգոները և արտադրողի մասին տեղեկությունները անձնական հաշվում: Կիմանաք, թե ինչպես կապակցել ապրանքներն ու առաջարկությունները օգտվողների համար: Կվերլուծեք մրցակիցների քարտերը և կհասկանաք, թե ինչպես բարելավել ձեր ապրանքների նկարագրությունը:
Ապրանքների մատակարարումը Wildberries-ին Դուք կուսումնասիրեք ապրանքների փաթեթավորման և պիտակավորման պահանջները: Կսովորեք, ինչպես առաքել ապրանքները FBO և FBS:
Մենք հասցնում ենք ապրանքը ԹՈՓ Կսովորեք Wildberries-ում ապրանքների վարկանիշավորման չափանիշներն ու սկզբունքները: Կկարողանաք ճիշտ կարգավորել ներքին գովազդը անձնական էջում: Կհասկանաք, թե ինչպես ընտրել խթանման մեթոդ և քայլ առ քայլ վաճառքի հանել նոր ապրանքներ:
Վերլուծում ենք վաճառքները և կանխատեսում՝ մատակարարումները Կսովորեք վերլուծել ամենօրյա վաճառքները և համաչափորեն բարելավել ցուցանիշները։ Կիմանաք, ինչպես կանխատեսել մատակարարումները և աշխատել ապրանքաշրջանառության հետ։
Սովորում ենք ճիշտ ներկայացնել հաշվետվությունները Դուք կսովորեք աշխատել Wildberries-ի ներքին անալիտիկ համակարգի հետ: Կիմանաք, թե ինչպես է Wildberries-ը կազմակերպում փոխանցումները վաճառողներին: Կհասկանաք, թե ինչպես լուծել կոնֆլիկտային իրավիճակները և դրական լուծումներ տալ հաճախորդների բողոքներին։
Դասընթացի ավարտից հետո, Դուք կկարողանաք աշխատել որպես WILDBERRIES MANAGER, որի միջին աշխատավարձը կազմում է 300.000 ֏։ Կամ վաճառել Wildberries-ում՝ օգտագործելով մեր մեթոդաբանությունը, և վաստակել 150.000 ռուբլի և ավելին 8 շաբաթվա ընթացքում: