WILDBERRIES ՕՆԼԱՅՆ ՀԱՏՈՒԿ ԴԱՍԸՆԹԱՑ վաճառողների և մենեջերների համար·
Տևողությունը՝ 8 շաբաթ·
Օնլայն·
Պրակտիկ ուսուցումԻնչ կսովորեք՝• Ձևավորել վաճառողի պրոֆիլը• Ձևավորել ապրանքների քարտերը և օպտիմիզացնել դրանք առաջխաղացման համար• Հաշվարկել ակցիաների շահութաբերությունը և
սահմանել զեղչեր• Ընտրել ապրանքներն ու ոլորտները, որոնք առավելագույն շահույթ կբերեն• Պատրաստել ապրանքները Wildberries առաքումների համար և աշխատել FBO և FBS սխեմաներին համաձայն• Վերլուծել վաճառքի հաշվետվությունները և բարելավել ցուցանիշերը• Հաշվարկել ապրանքի միավորը և գործարկման պլանը• Խթանել ապրանքները արտաքին և ներքին գովազդային գործիքների միջոցով• Կարգավորել խնդրահարույց իրավիճակներըԾրագիրԾանոթանում ենք Wildberries-ի հետԴուք կծանոթանաք առևտրային հարթակի առավելություններին ու թերություններին: Կուսումնասիրեք նրա լսարանը: Կհասկանաք, թե որ ապրանքները կարելի է վաճառել Wildberries-ում, որոնք՝ ոչ։Գրանցվում ենք Wildberries-ումԴուք կհասկանաք, թե ինչպես կարող է վաճառողը գրանցվել
Wildberries-ում և լրացնել ապրանքների քարտերը: Կուսումնասիրեք
Wildberries-ի հանրային պայմանագիրը և կսովորեք, թե ինչպես շփվել կայքի աջակցության բաժնի հետ:
Վերլուծում ենք ապրանքները և ոլորտներըԿսովորեք ապրանքների և առևտրի ոլորտների գնահատման հիմնական չափանիշները: Կծանոթանաք տարբեր վերլուծական ծրագրերի հետ: Կսովորեք ճիշտ վերլուծել մրցակիցներին և թիրախային լսարանին՝ նախքան ապրանքները վաճառքի հանելը:
Սովորում ենք հաշվարկել Unit EconomicsԴուք կուսումնասիրեք ծախսերի շղթան՝ ապրանքի միավորը հաշվարկելու համար: Կկարողանաք կազմել ֆինանսական պլան՝ նախքան նոր ապրանքի գործարկումը: Կհասկանաք, թե ինչպես փոխել գները, սահմանել զեղչեր և հաշվարկել ակցիաների շահութաբերությունը:
Պատրաստում ենք ապրանքների քարտերը առաջխաղացման համարԿիմանաք, թե ինչից է բաղկացած ապրանքի քարտը, և կսովորեք հավաքել սեմանտիկան՝ այն օպտիմալացնելու համար, կկարողանաք կազմել
SEO-ով օպտիմալացված վերնագրեր և ապրանքի նկարագրություններ։ Կհասկանաք, ինչպես գրագետ պատասխանել արձագանքներին և աշխատել բացասական կարծիքների հետ։
Ստեղծում ենք ապրանքների քարտերԿսովորեք լրացնել ապրանքների քարտերը, վերբեռնել լոգոները և արտադրողի մասին տեղեկությունները անձնական հաշվում: Կիմանաք, թե ինչպես կապակցել ապրանքներն ու առաջարկությունները օգտվողների համար: Կվերլուծեք մրցակիցների քարտերը և կհասկանաք, թե ինչպես բարելավել ձեր ապրանքների նկարագրությունը:
Ապրանքների մատակարարումը Wildberries-ինԴուք կուսումնասիրեք ապրանքների փաթեթավորման և պիտակավորման պահանջները: Կսովորեք, ինչպես առաքել ապրանքները
FBO և
FBS:
Մենք հասցնում ենք ապրանքը ԹՈՓԿսովորեք
Wildberries-ում ապրանքների վարկանիշավորման չափանիշներն ու սկզբունքները: Կկարողանաք ճիշտ կարգավորել ներքին գովազդը անձնական էջում: Կհասկանաք, թե ինչպես ընտրել խթանման մեթոդ և քայլ առ քայլ վաճառքի հանել նոր ապրանքներ:
Վերլուծում ենք վաճառքները և կանխատեսում՝ մատակարարումներըԿսովորեք վերլուծել ամենօրյա վաճառքները և համաչափորեն բարելավել ցուցանիշները։ Կիմանաք, ինչպես կանխատեսել մատակարարումները և աշխատել ապրանքաշրջանառության հետ։
Խորացված շուկայի վերլուծություն
+ իչնպես գտնել ապրանքներ, որոնք շահավետ են
Wildberries-ում վաճառելու համար
Wildberries-ի ներքին գովազդների միջոցով պրոֆեսիոնալ գովազդային արշավներ կազմակերպելը, վերահսկելը և օպտիմալացնելը
Սովորում ենք ճիշտ ներկայացնել հաշվետվություններըԴուք կսովորեք աշխատել
Wildberries-ի ներքին անալիտիկ համակարգի հետ: Կիմանաք, թե ինչպես է
Wildberries-ը կազմակերպում փոխանցումները վաճառողներին: Կհասկանաք, թե ինչպես լուծել կոնֆլիկտային իրավիճակները և դրական լուծումներ տալ հաճախորդների բողոքներին։
Դասընթացի ավարտից հետո, Դուք կկարողանաք աշխատել որպես
WILDBERRIES MANAGER, որի միջին աշխատավարձը կազմում է
300.000 ֏։