Top.Mail.Ru

Ինչու՞ է կայծակնային արագությամբ աճում
Wildberries Manager մասնագետների պահանջարկը և վարձավճարը

Wildberries Manager-ը այն մասնագետն է, ով Wildberries-ի միջոցով կազմակերպում է ապրանքների և ծառայությունների վաճառքի ողջ գործընթացը:

Խոշոր ձեռնարկատերերից մինչև սկսնակ արտադրողներ այսօր պատրաստ են բավականին բարձր վարձատրել այն Wildberries Manager-ին, ով տիրապետում է իր մասնագիտության բոլոր հմտություններին, քանի որ հենց այս մասնագետից է կախված տվյալ բիզնեսի զարգացումը և եկամտաբերությունը, դա է վկայում ռուսական HH.ru կայքում «менеджер по маркетплейсам» վերնագրով թափուր աշխատատեղերի հայտարարությունների օրեցօր աճող քանակը։

Գործոններ, որոնք նպաստում է Wildberries Manager մասնագետների պահանջարկի աճին

Wildberries-ը գրավել է ԱՊՀ երկրների օնլայն առևտրի շուկան


Wildberries-ում ապրանքների և ծառայությունների վաճառքի շրջանառությունը 2021 թ-ի համեմատ 2022-ին աճել է 98%-ով և կազմել 1,669 տրիլիոն ռուբլի։

Պատվերների թիվը հասել է 1,5 միլիարդի՝ աճելով 88%-ով։

Սա ուղղակիորեն նպաստում է Wildberries Manager մասնագետների պահանջարկի աճին։


Wildberries-ը ունի վաճառքներին նպաստող գաղտնիքներ:


Եթե որևէ արտադրող կամ վերավաճառող պարզապես որոշի գրանցվել և վաճառել Wildberries-ի միջոցով ամենայն հավանականությամբ կձախողվի, քանի որ Wildberries-ում արդյունավետ վաճառքներ կազմակերպելու համար անհրաժեշտ է տիրապետել մի շարք գործիքների և կատարել վերլուծություններ, այս բոլոր հմտություններին տիրապետում են միայն մասնագիտացված Wildberries Manager-ները։

Որքա՞ն և ի՞նչ տարբերակներով են վարձատրվում Wildberries Manager-ները

Wildberries Manager-ին մոտիվացնելու նպատակով գործատուները հաճախ կիրառում են վճարման հետևյալ մեխանիզմը՝ սահմանում են հստակ աշխատավարձ + վաճառքից %-ներ։


Wildberries Manager-ի նվազագույն աշխատավարձը սկսվում է 50 հազար ռուբլուց և հասնում է մինչև 250-300 հազար ռուբլու:


Եթե հաշվի առնենք նաև վերևում նշված, վաճառքից %-ներ գործոնը, ապա նույնիսկ սկսնակ մասնագետը իր վաճառքի հմտությունները կատարելագործելու և կիրառելու շնորհիվ կարող է բավականին մեծ գումարներ վաստակել։

Իսկ թե ինչպե՞ս դառնալ Wildberries Manager կարճ ժամանակահատվածում կարդացեք այստեղ՝ wbarmenia.am

09.02.2023